Անչելոտի. Իտալիայի առաջնությունում լավագույն կիսապաշտպանությունն ունի Նապոլին

16:07 06.12.2018

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Իտալիայի առաջնությունում չեմպիոնական պայքարի և իր թիմի ուժեղ կողմերի մասին.

«Չգիտեմ, թե մրցաշրջանի արդյունքներով որ հորիզոնականը կզբաղեցնենք: Ամեն դեպքում մենք մեծ պոտենցիալ ունենք, որը երևաց նաև Չեմպիոնների լիգայի մեր բարդ խմբում:

Չեմ կարծում, թե «Յուվենտուսին» հասնելը հնարավոր չէ:

Թուրինցիներն ուժեղ են և նախկինի պես բարձր մակարդակ են ցուցադրում: Մենք պետք է չափազանց ուժեղ լինենք նրանց հետ հավասար պայքար մղելու համար:

Կարծում եմ՝ Իտալիայի առաջնությունում լավագույն կիսապաշտպանությունն ունի «Նապոլին», իսկ Կուլիբալին աշխարհի լավագույն պաշտպաններից է, ինչպես Ռամոսը, Վարանը կամ «Յուվենտուսի» պաշտպանները: Չնայած վերջիններս ավելի շատ ուժեղ են թիմային խաղով»,- Անչելոտիի խոսքը մեջբերել է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 14-րդ տուրից հետո «Յուվենտուսը» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Նապոլին» 32 միավորով երկրորդ տեղում է:

Share |

Լրահոս