ԱՊԼ. Լիվերպուլը կամային հաղթանակ տոնեց, Չելսին անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

01:40 06.12.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղի ունեցան 15-րդ տուրի մի քանի հանդիպում:

«Բարնլին» սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլին»: Դժվարին խաղում հաղթեցին Կլոպի ֆուտբոլիստները՝ տանելով կամային հաղթանակ: Հյուրերից գոլի հեղինակ դարձան Միլները, Ֆիրմինոն և Շաքիրին: Տանտերերի կազմում աչքի ընկավ Քորկը:

«Լիվերպուլը» հաղթեց 3-1 հաշվով ու 39 միավորով 2-րդ հորիզոնականում է

 

«Վուլվերհեմփթոնն» էլ տանը մրցեց «Չելսիի» հետ:

 

Այստեղ անակնկալ արդյունք գրանցվեց: Տանտերերը հաղթանակ տոնեցին 2:1 հաշվով: Լոֆտուս-Չիկի խփած գոլին պատասխանեցին Խիմենեսն ու Ժոտան:

Այս պահին  «թոշակառուները» 31 միավորով 4-րդ տեղում են:

Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները

«Էվերթոն»-«Նյուքասլ»՝ 1:1

«Ֆուլհեմ»-«Լեսթեր»՝ 1:1

Share |

Լրահոս