Իսպանիայի Գավաթ. Աթլետիկոն վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

00:19 06.12.2018

Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում 4 անպատասխան գնդակ ուղարկեց Բարսելոնայի «Սանտ Անդրեու» ակումբի դարպասը: 

Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան Տոմա Լեմարը, Նիկոլա Կալինիչը, Անխել Կորեան և Վիտոլոն: 

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում (առաջին խաղում` 1:0) 1/8 եզրափակիչ դուրս եկավ Մադրիդի «Աթլետիկոն»: 

Share |

Լրահոս