Իսպանիայի Գավաթ. Բարսելոնան առանց դժվարությունների դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

02:22 06.12.2018

Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց «Կուլտուրալ Լեոնեսային»:

Դուբլի հեղինակ դարձավ Դենիս Սուարեսը, մեկ անգամ աչքի ընկան Մունիր Էլ Հադադին և Մալկոմը: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Խոսեպ Սենյեն: 

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում (առաջին հանդիպում` 1;0) «Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչ:

Share |

Լրահոս