Հայտնի են Մալկոմի ապաքինման ժամկետները

17:22 06.12.2018

«Բարսելոնայի» հարձակվող Մալկոմը վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի՝ «Կուլտուրալ Լեոնեսայի» դեմ խաղում (4:1):

Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 21-ամյա ֆուտբոլիստն արդեն բժշկական հետազոտություն է անցել: Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտնաթաթի վնասվածք, որի ապաքինման համար կպահանջվի 10-15 օր:

Այսպիսով՝ Մալկոմը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի շրջանակում «Տոտենհեմի» և Իսպանիայի առաջնությունում «Էսպանյոլի» ու «Լևանտեի» հետ հանդիպումները:

Share |

Լրահոս