Հովհաննես Բաչկովը կմասնակցի Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի շոուին

18:09 06.12.2018

Դեկտեմբերի 9-ին, Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի շոուի ընթացքում Ռուսաստանի հավաքականի բռնցքամարտիկները մենամարտ կանցկացնեն աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ:

Աշխարհի հավաքականի կազմում հանդես կգա նաև Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը, ով կմրցի Ալեքսեյ Մազուրի հետ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Բաչկովը Մոսկվայում հանդես կգա մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ:

Երեկոյի ընթացքում նախատեսված է անցկացնել 3 րոպե տևողությամբ 5 ռաունդանոց 8 մենամարտ:

Share |

Լրահոս