Աղբյուր. Ազարը Ռեալի հետ համաձայնեցրել է պայմանագրի կետերը

15:35 06.12.2018

«Չելսիի» առաջատար Էդեն Ազարը շատ մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը:

AS պարբերականը, հղում կատարելով մադրիդյան Onda Madrid ռադիոկայանին, գրում է, որ Ազարն արդեն համաձայնեցրել է «Ռեալի» հետ անձնական պայմանագրի կետերը:

27-ամյա բելգիացու տեղափոխությունը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ազարը մադրիդյան ակումբի հետ կկնքի մինչև 2020 թվականը նախատեսված պայմանագիր:

Հայտնի է նաև, որ «Չելսին» Ազարի տրանսֆերի համար մտադիր է ստանալ առնվազն 170 միլիոն եվրո: «Ռեալը» ցանկանում է տեղափոխության գործարքում ներառել կիսապաշտպան Մատեո Կովաչիչին, ով այժմ վարձակալությամբ է հանդես գալիս լոնդոնյան թիմում:

Ավելի վաղ Ազարը, ով բազմիցս հայտարարել է «Ռեալում» խաղալու ցանկություն մասին, նշել էր, որ կարող է հեռանալ «Չելսիից», սակայն ոչ ձմռանը:

Share |

Լրահոս