Լեբրոն Ջեյմսը քնած մնալու պատճառով բաց է թողել ակումբային երեկույթը

17:48 06.12.2018

«Լոս Անջելես Լեյկերսի» բասկետբոլիստները Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Սան-Անտոնիո Սփյորսի» հետ հանդիպումից առաջ ակումբային երեկույթ են կազմակերպել:

«Լեյկերսի» առաջատարներից Լեբրոն Ջեյմսը թիմակիցներին ասել է, որ մի փոքր հանգստանալուց հետո կմիանա երեկույթին, բայց արդյունքում քնել է 23.00-ից մինչև լուսադեմ:

Այս մասին հաղորդում է USA Today-ը: Աղբյուրը գրում է, որ Ջեյմսի հանգիստը դարձել է «Լեյկերսում» կատակների թեմա: Այս առիթով կատակներ է անում հատկապես Կայլ Կուզման:

Ուշագրավ է, որ «Սփյորսի» հետ հանդիպումից առաջ էլ Ջեյմսը հանգստի հնարավորություն է խնդրել և 2,5 ժամ էլ այդ ժամանակ քնել:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ խաղում «Լեյկերսը» 121-113 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ Ջեյմսը վաստակել է 42 միավոր, կատարել է 5 խլում և 6 արդյունավետ փոխանցում:

Share |

Լրահոս