Ֆելաինին չի որակազրկվի Գենդուզիի մազերը քաշելու համար

19:13 06.12.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին չի պատժվի Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Արսենալի» հետ տնային խաղի ժամանակ «զինագործների» ֆուտբոլիստ Մատեո Գենդուզիի մազերից քաշելու համար:

Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Խաղի ընթացքում գլխավոր մրցավար Անդրե Մարիները բելգիացուն զգուշացում չտվեց դրվագի համար՝ բավարարվելով տուգանայինի նշանակմամբ:

Հաղորդվում է, որ մրցավարն իր հաշվետվության մեջ նշել է, որ տեսել է այդ դրվագն ու գիտակցաբար որոշել է դեղին քարտ ցույց չտալ Ֆելաինիին:

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ԱՊԼ-ի 12 խաղի է մասնակցել՝ աչքի ընկնելով մեկ արդյունավետ փոխանցմամբ:

Share |

Լրահոս