ՄՅՈւ-ն և Արսենալը չորոշեցին հաղթողին, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

01:57 06.12.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: 

Խաղի ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին` 2:2: Հանդիպման հաիվը 26-րդ րոպեին բացեցին «զինագործները»: Լուկաս Տորեյրայի փոխանցումից հետո գոլ խփեց Շկոդրան Մուստաֆին: 30-րդ րոպեին «կարմիր սատանաները» խփեցին պատասխան գնդակը:

Գոլ խփեց Անտոնի Մարսիալը: 68-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ալեքսանդր Լակազետը, իսկ մեկ րոպե անց տանտերերը հավասարեցրին հաշիվը Ջեսի Լինգարդի խփած գոլի շնորհիվ: 

«Արսենալի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ընտրանու ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման մտավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում: 

Այս խաղից հետո «Արսենալը» 31 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում: «Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով 8-րդ տեղում է: 

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ»` 2:2

Գոլերը` Մարսիալ (30), Լինգարդ (69) - Մուստաֆի (26), Լակազետ (68)

Share |

Լրահոս