Մոուրինյու. Մեզ հետ խաղում Արսենալը ցանկանում էր ոչ-ոքի արդյունքի հասնել

18:50 06.12.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպումից (2:2) հետո հայտարարել է, որ մրցակիցն ի սկզբանե ոչ-ոքի արդյունքի հասնելու նպատակ է ունեցել.

««Արսենալը» ցանկանում էր ոչ-ոքի արդյունքի հասնել: Նրանք սիմուլյացիների էին դիմում, կանգնեցնում էին խաղը և սպասում էին եզրափակիչ սուլիչին»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Հավելենք, որ այժմ «Արսենալն» ունի 31 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով 8-րդ տեղում է:

Share |

Լրահոս