Թոնի Նադալ. Ռաֆան նման է Ռոնալդուին, Ֆեդերերը՝ Մեսսիին

15:50 06.12.2018

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի նախկին մարզիչ և հորեղբայր Թոնի Նադալն իր զարմիկին ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին համեմատել է ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ռաֆայելը Կրիշտիանուի նման տքնաջան աշխատում է: Մյուս կողմից Ֆեդերերն ունի անհավանական տեխնիկա, որով նրան կարելի է համեմատել Լիոնել Մեսսիի հետ:

Սա չի նշանակում, թե Ռաֆան տաղանդավոր չէ: Խաղերի ժամանակ նրա ակտիվությունը ոչնչի հետ չի կարող համեմատվել:

Կարիերայի սկզբում նա ձախլիկ էր, սակայն ես նրան սովորեցրի խաղալ աջ ձեռքով: Ֆուտբոլ խաղալիս ևս Ռաֆան ավելի շատ ձախ ոտքն էր օգտագործում: Մենք ստիպված էինք ընտրություն կատարել և այդ ընտրությունը ճիշտ ստացվեց»,- Թոնի Նադալի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը:

Share |

Լրահոս