Լիգա 1. ՊՍԺ-ն երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց (տեսանյութ)

02:06 06.12.2018

Ֆրանսիայի Լիգա 1-ի 16-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Ստրասբուրգին»:

Խաղի հաշիվը բացվեց 41-րդ րոպեին: Տանտերերից աչքի ընկավ Լալան: Փարիզյան ակումբը միայն երկրորդ կեսում հավսարեցրեց հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Կավանին:

Խաղի մնացած ժամանակահատվածում Տուխելի ֆուտբոլիստները չկարողացան հաղթանակի հասնել:

Տանտերերը նույնիսկ 96-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան, սակայն մրցավարը գոլը չհաշվեց՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ:

ՊՍԺ-ն երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց, նախորդ տուրում փարիզցիները 2:2 հաշվով էին ավարտել հանդիպումը «Բորդոյի» հետ:

Այս տուրից հետո ՊՍԺ-ն 44 միավորով կմնա առաջին տեղում: «Ստրասբուրգը» 22 միավորով 9-րդն է:

Share |

Լրահոս