Փյունիկի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը կհանդիպի լրագրողների հետ

10:17 07.12.2018

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այսօր` դեկտեմբերի 7-ին, կհանդիպի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը` նշելով, որ հանդիպումը կկայանա «Փյունիկի» ակադեմիայում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշմամբ Բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղում մրցավարի օգնականին հայհոյելու համար «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը որակազրկվել է մինչև 2019 թվականի մայիսի 31-ը, իսկ ակումբը տուգանվել է 125 հազար դրամով:

 

Share |

Լրահոս

Loading...