Տորեյրայի շքեղ գոլը հաղթանակ պարգևեց Արսենալին (տեսանյութ)

20:57 08.12.2018

Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»:

«Էմիրեյթսում» կայացած խաղի միակ գոլը խփվեց երկրորդ խաղակեսի վերջնամասում: 83-րդ րոպեին «զինագործների» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի փոխանցումից հետո հաշիվը շրջադարձ հարվածով բացեց Լուկաս Տորեյրան: 

Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման մտավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում: 

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 34 միավորով ժամանակավորապես բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական: 4-րդ տեղում գտնվող «Տոտենհեմը» ժամեր անց կմրցի «Լեսթերի» հետ:

«Հադերսֆիլդը» 10 միավորով նահանջեց վտանգավոր գոտի` 18-րդ տեղ: 

Share |

Լրահոս

Loading...