Վալենսիան թույլ չտվեց Սևիլիային շրջանցել Բարսելոնային (տեսանյութ)

21:16 08.12.2018

Լա Լիգայի 15-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալյա» ստադիոնում հյուրընկալեց «Սևիլիային»:

Խաղի ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին` 1:1: Հանդիպման հաշիվը բացվեց 55-րդ րոպեին: «Սևիլիայի» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերի փոխանցումից հետո գոլ խփեց Պաբլո Սարաբիան:

«Չղջիկները» պատասխան գնդակը խփեցին երկրորդ խաղակեսին ավելացված երկրորդ րոպեին:

Տանտերերի կազմում գոլով աչքի ընկավ Մուխտար Դյակաբին: 

Այս խաղից հետո «Բարսելոնան», «Սևիլիան» և «Աթլետիկոն» ունեն հավասար` 28-ական միավոր: «Կապտանռնագույններն» այսօր երեկոյան կմրցեն «Էսպանյոլի» հետ: «Վալենսիան» 18 միավորով 12-րդ տեղում է: 

 

Share |

Լրահոս

Loading...