Լյով. Օզիլը չի ցանկանում շփվել մեզ հետ. չգիտեմ` ինչու

10:14 10.12.2018

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատմել է, որ կիսապաշտպան Մեսութ Օզիլը մինչ օրս չի խոսել իր հետ ԱԱ-2018-ից հետո հավաքականից հեռանալու մասին:

«Երբ ես այցելեցի «Արսենալի» բազա, Մեսութը ներկա չէր մարզմանը: Պետք է ընդունել, որ նա չի ցանկանում շփվել մեզ հետ այս պահին: Չգիտեմ` ինչու:

Չափազանց հիասթափված էի, որ ինքն անձամբ չհայտնեց ինձ իր որոշման մասին:

Կցանկանայի, որ ամեն ինչ այլ կերպ լիներ, բայց եթե այսպես է ստացվել, ուրեմն թող այսպես էլ լինի»,- Լյովի խոսքերն է փոխանցում ZDF-ը:

Հիշեցնենք` աշխարհի 2018 թվականի առաջնությունից առաջ Օզիլը լուսանկարվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչը լուրջ քննադատությունների տեղիք տվեց Գերմանիայում:

Գերմանիայի հավաքականի` մունդիալից դուրս մնալուց հետո Օզիլը հայտարարեց, որ ավարտում է միջազգային կարիերան:

Share |

Լրահոս

Loading...