Պյանիչ. Յուվենտուսի ներկայիս կազմը պատմության մեջ ամենահզորն է

20:17 10.12.2018

«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարծում է, որ «ծեր սինյորայի» ներկայիս կազմն ամենաուժեղն է պատմության մեջ.

«Երազանքս` «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգա հաղթելն է: Կանենք ամեն ինչ, որպեսզի գավաթը բերենք Թուրին: Ակումբն իր առջև դնում է ամենաբարձր նպատակները: Մենք հիանալի կազմ ունենք` լավագույնը պատմության մեջ»,- Պյանիչի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Ալեգրիի ֆուտբոլիստներն Ա Սերիայի այս մրցաշրջանում դեռևս պարտություն չեն կրել:

Share |

Լրահոս

Loading...