London Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

23:07 11.12.2018

Լոնդոնում այսօր մեկնարկել է շախմատի Grand Chess Tour մրցաշարի եզրափակիչը՝ London Chess Classic-ը:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում մրցում է Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Դասական շախմատի առաջին պարտիայում  Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: 74–րդ քայլին կողմերը համաձայնել են պարտաին ավարտել ոչ-ոքիով:

Ֆաբիանո Կարուանայի և Հիկարու Նակամուրայի պարտիան նույնպես խաղաղ ելք է ունեցել:

Հավելենք, որ հաղթողի կոչումը վիճարկում են Grand Chess Tour-ի նախորդ 4 փուլերում լավագույն արդյունքի հասած 4 շախմատիստները՝ նոկաուտ համակարգով:

Share |

Լրահոս