Ռեալի կիսապաշտպանը` Տոտենհեմի դիտակետում

20:17 11.12.2018

Մադրիդի «Ռեալի» 22-ամյա կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը»: 

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «խթանների» ներկայացուցիչները նախնական բանակցություններ են վարել ֆուտբոլիստի հետ: Սակայն նա պատասխանել է մերժումով` հայտարարելով, որ մտադիր է ելույթները շարունակել «Ռեալի» հետ: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ասենսիոյի գործողություններին հետևում են նաև «Լիվերպուլն» ու «Յուվենտուսը»: 

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն մասնակցել է 22 հանդիպման` դառնալով 4 գոլի հեղինակ: 

Share |

Լրահոս

Loading...