Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը հրաժարվել է մարզել երեխաներին՝ նրանց «բութ» որակելով

15:44 12.12.2018

Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում խոստովանել է, որ չէր ցանկանա երեխաների մարզել, գրում է Взгляд-ը:

«Ես անչափ սիրում եմ երեխաներին: Շատ ժամանակ եմ անցկացնում նրանց հետ: Սակայն, որքան էլ որ դա ահավոր է հնչում, բայց երեխաները բութ են, իհարկե բառի լավ իմաստով»,- ասել է հայազգի մարզուհին:

Որպես օրինակ նա պատմել է, թե ինչ դժվարություններ է ունեցել երեխա ժամանակ իր մարզչի հետ:

Եգորյանի խոսքով, երբ փոքր էր, մարզիչն իրեն խնդրում էր առաջ քայլ անել, իսկ ինքը դրա փոխարեն հետ էր գնում կամ կողք քայլում:

«Ես նայում եմ, թե ինչպես են աշխատում մարզիչներն ու մտածում. Աստված իմ, դուք 10 տարի ամեն օր բացատրում եք նույն բանը, ես չեմ կարողանա դա անել, կխելագարվեմ»,- ասել է Եգորյանը:

Share |

Լրահոս

Loading...