Մոուրա. Երկու մրցաշրջան առաջ Կամպ Նոուում արտասվում էի տխրությունից, իսկ հիմա՝ ուրախությունից

17:18 12.12.2018

«Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկաս Մոուրան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից (1:1) ստացած տպավորությունների մասին:

Հիշեցնենք, որ հանդիպման վերջնամասում Մոուրան հավասարեցրեց հաշիվը, ինչը լոնդոնյան թիմին թույլ տվեց շարունակել պայքարը:

«Երկու մրցաշրջան առաջ «Կամպ Նոուում» անհավանական բան տեղի ունեցավ:

Այդ ժամանակ մարզադաշտից հեռանալիս ես տխուր արտասվում էի: Այս անգամ ևս արցունքներն աչքերիս եմ հեռացել «Կամպ Նոուից», սակայն դրանք արդեն ուրախության արցունքներ էին:

Աստված ամենամեծ պատմություն գրողն է: Հաճախ նրա ծրագրերը չեն համապատասխանում մեր ծրագրերին, սակայն նա ամեն ինչ գիտի. իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես մեզ համար ավելի լավ կլինի»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Մոուրան:

2016-17թթ. մրցաշրջանում «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 6:1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին (առաջին խաղում կատալոնացիները պարտվել էին՝ 0:4), որի կազմում հանդես էր գալիս Լուկաս Մոուրան:

Share |

Լրահոս

Loading...