ՖԱՖ-ի հիմնադիրը մեկնաբանել է Արցախի դրոշով դաշտ ներխուժելու ակցիան (տեսանյութ)

14:30 14.12.2018

Հայաստանի հավաքականի երկրպագուների` «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման հիմնադիր-նախագահ Սերգեյ Ջանջոյանը մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի` «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպը:

Հանդիպման վերջնամասում, հիշեցնենք, հայ երկրպագուն Արցախի դրոշով և Մոնթեի նկարով շապիկով ներխուժել էր խաղադաշտ ու վազել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կողմը, ով նստած էր պահեստայինների նստարանին:

Երկրպագուին անվտանգության աշխատակիցները հեռացրել էին, իսկ «Ղարաբաղի» գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը, մեկնաբանելով հայ երիտասարդի արարքը, հայտարարել էր, որ «նման բան անում են միայն վախկոտները».

«Ղարաբաղի» մարզչի հայտարարությունը խոսում է այն մասին՝ անակնկալը բավականին «հաճելի» է ստացվել:

Տեղեկացնում ենք, որ ակցիան նպատակ չի հետապնդել որևէ ֆուտբոլիստի կամ առավել ևս գունեղ ֆանտազիաներ ունեցող մարզչի վրա հարձակվելու։

Սպարտակը Արցախի դրոշով պետք է շարժվեր դեպի Հայաստանի ազգային հավաքականի ավագը՝ Մխիթարյանը։ Ակցիան միանշանակ հասավ նպատակին։ Իրականացրած ակցիայի շնորհիվ միջազգային մամուլը անդրադարձավ և լուսաբանեց Արցախի շուրջ ստեղծված խնդիրը ոչ միակողմանի և ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի կողմից հրամցված կերպով. անդրադարձ եղավ անարդարացիորեն Հենոյի Բաքվում չխաղալուն և այլն։

Մարզչի վախկոտ որակմանը անդրադառնալ կարծում եմ չարժի, քանի որ բոլորին է հայտնի՝ իրական դաշտում մարտի վախկոտն ով է եղել։

Կեցցե՛ս Սպարտակ։ Կեցցե՛ Արցախը։Կեցցե՛ Հայաստանը»,- գրել է Սերգեյ Ջանջոյանն ու տեղադրել այս տեսանյութը.

Share |

Լրահոս

Loading...