Ղարաբաղի գլխավոր մարզիչ. Միայն վախկոտներն են այդպես վարվում

10:51 14.12.2018

Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը խոսել է «Արսենալի» հետ Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում Արցախի Հանրապետության դրոշով դաշտ ներխուժած հայ երկրպագուի մասին.

«Այդ մասին առանձնապես չեմ ցանկանում խոսել: Միայն վախկոտներն են այդպես վարվում: Նման բան արած մարդը չպետք է հետո փախչի:

Միայն վախկոտներն են մեկ քայլ առաջ կատարում, իսկ հետո փախչում»,- ասել է մարզիչը:

Հիշեցնենք` հանդիպման վերջնամասում հայ երկրպագուն Արցախի դրոշով և Մոնթեի նկարով շապիկով ներխուժել էր խաղադաշտ ու վազել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կողմը, ով նստած էր պահեստայինների նստարանին:

Անվտանգության աշխատակիցները, սակայն, երիտասարդին դուրս էին բերել խաղադաշտից:

Share |

Լրահոս

Loading...