Վիլեմ II-ը պարտվեց, Օզբիլիսը մասնակցեց խաղին

01:28 15.12.2018

Հոլանդիայի առաջնության 16-րդ տուրում «Վիլեմ II»-ը սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց «Դեն Հաագին»:

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեքս Իմերսը, մեկ անգամ աչքի ընկավ Էրիկ Ֆալկենբուրգը: Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Վերջինս խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 77-րդ րոպեին: 

Այս խաղից հետո «Վիլեմ II»-ը 16 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: 

Share |

Լրահոս

Loading...