Լիվերպուլը 6 անգամ ավելի շատ հարված է կատարել դարպասին, քան ՄՅՈւ-ն

22:41 16.12.2018

Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիվերպուլը» 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»: 

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն այդ խաղում կատարել է 36 հարված մրցակցի դարպասին, այն դեպքում, երբ ՄՅՈւ-ն հարվածել է 6 անգամ: 

«Մերսիսայդցիների» գրեթե բոլոր ֆուտբոլիստներն աչքի են ընկել մրցակցի դարպասին կատարած հարվածով նվազագույնը մեկ անգամ: 

Ռոբերտո Ֆիրմինոն կատարել է 9, Ֆաբինյոն՝ 5, իսկ Մոհամեդ Սալահը՝ 3 հարված: 

Share |

Լրահոս

Loading...