Աներևակայելի. ներկայացվել է ԱԱ-2022-ի գլխավոր մարզադաշտը (լուսանկարներ, տեսանյութ)

19:03 16.12.2018

2022 թվականի Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Քաթարը ներկայացրել է երկրի գլխավոր ստադիոնը:

80 հազար հանդիսականի համար նախատեսված է «Լուսաիլ» մարզադաշտում կայանալու են Մունդիալի բացման խաղը և եզրափակիչը:

«Ութ տարի է անցել այն օրվանից, երբ մենք Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունք ստացանք:

Այդ ժամանակ ասացինք, որ Աշխարհի առաջնությունից կարող եք սպասել աներևակայելի բաներ: Այսօր ես կրկին հպարտ եմ, քանի որ կատարեցինք մեր խոստումը»,- հայտարարել է 2022 թվականի Աշխարհի առաջնության կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Հասան ալ-Թավադին:

«Լուսաիլ» մարզադաշտը նախագծել է բրիտանական Foster + Partners կազմակերպությունը, որի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք ոգեշնչվել են արաբական ճարտարապետությունից: Մարզադաշտի կառուցման աշխատանքները վերջնականապես կավարտվեն 2020 թվականին:

Ուշագրավ է, որ Աշխարհի առաջնությունից «Լուսաիլ» մարզադաշտը հանձնվելու է հասարակական շահագործման. մարզադաշտի տարածքում լինելու են դպրոցներ, խանութներ, բուժկետեր:

Share |

Լրահոս

Loading...