Կասիլյասի՝ Մոուրինյուին ուղղված հերթական «խայթոցը»

14:59 17.12.2018

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Twitter-ում կատարած գրառմամբ անդրադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղին, որում Ժոզե Մոուրինյուի թիմը 1:3 հաշվով պարտություն է կրել:

Կասիլյասը, հիշեցնելով Մոուրինյուի ակնարկն այն մասին, որ ինքը մոտ է կարիերան ավարտելուն, նշել է՝ վերջինս այլևս չի կարողանում ղեկավարել թիմը:

«Եթե հավատանք պորտուգալական թերթերից մեկին, ինչ-որ մեկն ասել էր, որ ինձ նման 37-ամյա դարպասապահը մոտ է կարիերան ավարտելուն: Անխոս, ճիշտ է:

Այժմ ես հարց ունեմ այդ թերթին՝ ո՞ր դեպքում է հասկացվում՝ մարզիչն այլևս թիմին իր հետևից չի տանում և չի կարողանում ղեկավարել թիմը»,- գրել է Կասիլյասը:

Share |

Լրահոս

Loading...