ՉԼ. Ռոնալդուն կվերադառնա Մադրիդ. հայտնի են փլեյ-օֆֆի զույգերը

15:19 17.12.2018

Շվեյցարիայի Նիոնում քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 2018-2019թթ. խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերը նախապես բաժանվել էին երկու զամբյուղի՝ խմբերում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրածների:

Առաջին զամբյուղում ընդգրկվել էին Դորտմունդի «Բորուսիան», «Բարսելոնան», «Պարի Սեն Ժերմենը», «Պորտուն», «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը» և «Յուվենտուսը»:

Երկրորդ զամբյուղում էին «Աթլետիկոն», «Տոտենհեմը», «Լիվերպուլը», «Շալկե 04»-ը, «Այաքսը», «Լիոնը», «Ռոման», «Մանչեսթեր Յունայթեդը»:

1/8 եզրափակչում խաղալու են հետևյալ զույգերը

«Շալկե-04»-«Մանչեսթեր Սիթի»

«Աթլետիկո Մադրիդ»-«Յուվենտուս»

«Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ

«Տոտենհեմ»-«Բորուսիա Դորտմունդ»

«Լիոն»-«Բարսելոնա»

«Ռոմա»-«Պորտու»

«Այաքս»-«Ռեալ»

«Լիվերպուլ»-«Բավարիա»

Նշենք, որ այս փուլում չէին կարող հանդիպել միևնույն խմբի և միևնույն երկրի ֆուտբոլային ասոցիացիան ներկայացնող թիմերը:

Հավելենք, որ 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կայանալու են փետրվարի 12-13-ին և փետրվարի 19-20-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 5-6-ին և մարտի 12-13-ին:

 

Share |

Լրահոս