ԵԼ. Արսենալի մրցակիցը փլեյ-օֆֆում, հայտնի են բոլոր զույգերը

16:29 17.12.2018

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Եվրոպա լիգա 2018-2019թթ. խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած թիմերը նախապես բաժանվել էին երկու զամբյուղի: Առաջին զամբյուղն ուներ հետևյալ տեսքը՝ «Այնտրախտ», «Արսենալ», «Բայեր», «Բենֆիկա», «Բետիս», «Վալենսիա», «Վիլյառեալ», «Գենկ», «Դինամո Զագրեբ», «Դինամո Կիև», «Զալցբուրգ», «Զենիթ», «Ինտեր», «Նապոլի», «Սևիլիա», «Չելսի»:

Երկրորդ զամբյուղում ընդգրկվել էին՝ ԲԱՏԷ, «Բրյուգե», «Վիկտորիա», «Գալաթասարայ», «Կրասնոդար», «Լացիո», «Մալմյո», «Օլիմպիակոս», «Ռապիդ», «Ռեն», «Սելթիկ», «Սլավիա», «Սպորտինգ», «Ֆեներբախչե», «Ցյուրիխ», «Շախտյոր»:

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը

«Պլզեն»-«Դինամո Զագրեբ»

«Բրյուգե»-«Զալցբուրգ»

«Ռապիդ»-«Ինտեր»

«Սլավիա»-«Գենտ»

«Կրասնոդար»-«Բայեր»

«Ցյուրիխ»-«Նապոլի»

«Մալմյո»-«Չելսի»

«Շախտյեր»-«Ֆրանկֆուրտ»

«Սելթիկ»-«Վալենսիա»

«Ռեն»-«Բետիս»

«Օլիմպիակոս»-«Դինամո Կիև»

«Լացիո»-«Սևիլիա»

«Ֆեներբախչե»-«Զենիթ»

«Սպորտինգ»-«Վիլյառեալ»

ԲԱՏԷ-«Արսենալ»

«Գալաթասարայ»-«Բենֆիկա»

Հավելենք, որ 1/16 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կայանալու են փետրվարի 14-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց:

Share |

Լրահոս

Loading...