Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովը РБК-ին հայտնել է, որ հաղթելու է Բռնցքամարտի Միջազգային ասոցիացիայի (AIBA) ղեկավարի ընտրություններում, քանի որ այդ պաշտոնի այլ իրական հավակնորդների չի տեսնում:
Ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 12-13-ը:
«Նախագահի պաշտոնի թեկնածուները 7-ն են: Ես ոչ մի մրցակից չունեմ»,- ասել է Կրեմլյովը:
Ֆունկցիոների խոսքով՝ ազգային ֆեդերացիաների մեծ մասն իրեն են աջակցում:
«Իմ նախաձեռնությամբ անցկացվում է բռնցքամարտի Միջազգային ֆորումը, որտեղ քննարկվում ու որոշվում են մեր սպորտին վերաբերող շատ խնդիրներ: Դրա շնորհիվ գիտեմ ուժերի մոտավոր հավասարակշռությունը նախագահական ընտրություններից առաջ»,- ավելացրել է նա:
Ըստ Կրեմլյովի՝ AIBA-ի գլխավոր խնդիրը պարտքերն են: «AIBA-ն հիմա ոչ թե զրոյական վիճակում է, այլ՝ մինուս»:
«Ուզում եմ այնպես անել, որ մեծ մրցակցություն լինի: Դրա համար AIBA-ն պետք է մասնակցի ազգային ֆեդերացիաների աշխատանքին. նայի, վերլուծի, օգնի»,- ասել է Կրեմլյովը: