Ֆերդինանդն ուրախացավ, Ուրալն աշխատանք առաջարկեց. ինչ արձագանք եղավ Մոուրինյուի հեռացումից հետո

22:47 18.12.2018

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

«Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը նշել է, որ ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի անունը հայտնի կլինի շուտով:

Պորտուգալացի մասնագետի հեռացման մասին անդրադարձել են մի շարք հայտնի ֆուտբոլիստներ և մասնագետներ: 

Ունայի Էմերի. «Արսենալի» գլխավոր մարզիչ

«Անկեղծ ասած, ես մի փոքր զարմացած էի՝ լսելով Ժոզեի հեռացման մասին: Դա այդքան էլ լավ նորություն չէր բոլորիս համար: Եթե մի մարզիչ ավարտում է իր աշխատանքը նման կերպ, դա լավ չէ նաև մյուս մասնագետների համար: Ամեն դեպքում, ներկա պահին ես մտածում եմ «Տոտենհեմի» դեմ խաղի մասին»,- Էմերիի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: 

Սթիվեն Ջերարդ. «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ

«Ժոզե Մոուրինյուն համաշխարհային մակարդակի մարզիչ է: Նա այն մարզիչներից է, որոնց անվանում են սերիական հաղթող: Նրան հեռացրեցին «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն Ժոզեն մի քանի տիտղոս է նվաճել նրանց համար: Նա լավագույն աշխատանքն է կատարել «Մանչեսթեր Յունայթեդում» Ալեքս Ֆերգյուսոնից հետո: Չեմ կարծում, որ կարելի է քննադատել նրան»,- Ջերարդի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: 

Յուրգեն Կլոպ. «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ

«Մոուրինյուն ամբիցիոզ և մրցակցային տղա է: Նա անհավանական հաջողակ է: Հասկանում եմ, որ վերջին ամիսներին նրա մոտ ուրախանալու քիչ առիթներ են եղել: Ոչ ոք չի կարող խլել նրանից իր տիտղոսները»,- Կլոպի խոսքն է մեջբերում Liverpool Echo-ն: 

Մարսելո. «Ռեալի» պաշտպան

«Ցավալի է, քանի որ նա հրաշալի մարզիչ է: Ցավում եմ, որ նա առանց աշխատանք է մնալու: Ես գնահատում եմ ամեն բան, ինչ նա արել է ինձ համար «Ռեալում»»,- բրազիլացու խոսքն է մեջբերում Sky Sports-ը: 

Ջանֆրանկո Ձոլա. «Չելսիի» գլխավոր մարզչի օգնական

«Միշտ էլ դժվար է տեսնել, թե ինչպես են հեռացնում մարզչի: Հատկապես Ժոզեի պես մարզչի: Նա շատ բան է արել «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Վստահ եմ, որ նրան շուտով նոր արկածներ են սպասվելու»,- Ձոլայի խոսքն է մեջբերում Goal.com-ը: 

Ռիո Ֆերդինանդ. «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան

«Սրանից ավելի հարմար պահ չէր կարող լինել: Լավ չէր լինի, փոփոխություններ էին պետք: 2,5 տարի առաջ ես առաջիններից էի, ով աջակցում էր Մոուրինյուին: Չի կարելի անտեսել այն ամենը, թե ինչի է հասել Մոուրինյուն ֆուտբոլում: Սակային ՄՅՈւ-ին հիմա նոր մտքեր են պետք»,- գրել է Ֆերդինանդն Instagram-ի իր միկրոբլոգում: 

Մոուրինյուի հեռացմանն անդրադարձել են նաև ռուսական երեք ակումբներ՝ «Ռոստովն», «Ուրալն» ու «Ենիսեյը»: 

«Ժոզե Մոուրինյու, մենք կհիշենք Ձեր այցելությունը մեր քաղաք: Մնացեք ուժեղ»,- գրված է «Ռոստովի» թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում: 

«Ենիսեյը» թվիթերում կատակ-գրառում է կատարել.

«Ալենիչևի թիմում ուժեղ թարգմանիչ է հարկավոր»,- գրված է միկրոբլոգում: 

«Ուրալը» հետ չի մնացել «Ենիսեյից»

«Հարգելի Ժոզե Մոուրինյու, որքանով մենք գիտենք, Դուք, ամենայն հավանականությամբ, նոր աշխատանք եք փնտրում: Ահա ձեզ գաղափար. մենք ունենք գեղեցիկ ավտոբուս, որն օգտագործում ենք խաղերից առաջ և հետո: Ինչ կասեք»,- գրված է միկրոբլոգում: 

Լինեկերը Մոուրինյուի պաշտոնանկության մասին. Բաժանումն անխուսափելի էր

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...