Ալկասերը Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել

11:41 19.12.2018

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերը գերմանական Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել` գոլի հեղինակ դառնալով «Ֆորտունայի» հետ 16-րդ տուրի խաղում:

Իսպանացի հարձակվողը այդ խաղում աչքի է ընկել 81-րդ րոպեին` դրանից 20 րոպե առաջ մտնելով փոխարինման:

Ինչպես հայտնում է Gracenote Live-ը, Ալկասերը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խաղի ընթացքում փոխարինման մտնելուց հետո 10-րդ անգամ է գոլի հեղինակ դարձել:

Այս ցուցանիշը ռեկորդային է Գերմանիայի առաջնության համար:

«Բորուսիան» «Ֆորտունայի» հետ խաղում Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին պարտությունն է կրել: 16 տուրից հետո դորտմունդյան թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակում` իր ակտիվում ունենալով 39 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Մյունխենգլադբախի «Բորուսիան» (33) և «Բավարիան» (30):

Share |

Լրահոս

Loading...