Նադալը հանդիպել է իր դաջվածքով ֆուտբոլիստի հետ (լուսանկար)

17:14 19.12.2018

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Մալյորկայում գտնվող իր թենիսի ակադեմիայում հանդիպել է «Լոս Անջելես Գելեքսիի» պորտուգալացի ֆուտբոլիստ Անդրե Օրտոյի հետ:

22-ամյա ֆուտբոլիստը երկրպագում է Նադալին և անցյալ տարի ոտքին դաջել է իսպանացու նկարը:

«Բոլոր ժամանակների լավագույն դաջվա՞ծքը: Այն ձեզ դո՞ւր է գալիս:

Մեզ՝ շատ»,- Twitter-ում գրել է Նադալը և հրապարակել ներկայացված լուսանկարները:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալն այժմ շարունակում է ապաքինվել կոճի վնասվածքից, իսկ դեկտեմբերի վերջին մասնակցելու է Աբու Դաբիի մրցաշարին:

Share |

Լրահոս

Loading...