Բունդեսլիգայում նվազել է մարզչական պաշտոնանկությունների թիվը

16:54 19.12.2018

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում վերջին տարիների համեմատ նվազել է մարզչական պաշտոնանկությունների քանակը:

Ընթացիկ խաղարկության 15-րդ տուրից հետո միայն մեկ մարզիչ է ազատվել աշխատանքից. 7-րդ տուրից հետո «Շտուտգարտի» ղեկավարությունը խզել է Մարկուս Վայցիրլի հետ պայմանագիրը և նրա փոխարեն աշխատանքի է ընդունել Թայֆուն Կորկուտին:

Վերջին անգամ նման դեպք գրանցվել է 2017-18թթ. մրցաշրջանում, երբ 6-րդ տուրից հետո Կոտբուսի «Էներգիի» ղեկավարությունն աշխատանքից ազատել է Պատրիկ Զանդերին:

Համեմատության համար նշենք, որ երկու տարի առաջ Բունդեսլիգայի 15-րդ տուրից հետո աշխատանքից ազատված է եղել 6 մարզիչ:

Share |

Լրահոս

Loading...