Օզբիլիսը մեկնաբանել է Վիլեմ II-ի հաղթանակը

00:58 19.12.2018

Հոլանդիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Վիլեմ II»-ը տանը 3:0 հաշվով հաղթել է ԱՖԿ-ին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Տանտերերի երրորդ գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, ով խաղից հետո կիսվել է տպավորություններով.

«Ինձ լավ եմ զգում: Արդեն մի քանի խաղի մասնակցել եմ:

Որքան շատ խաղերի ես մասնակցում, այնքան լավ ես սկսում քեզ զգալ:

Նախկինում նույնպես խաղացել էի 10 համարի դիրքում: Սա նորություն չէր ինձ համար և այս մարտավարությունն այժմ ավելի լավ աշխատեց: Ինձ համար նախընտրելի դիրքեր խաղադաշտում չկան: Փորձում եմ առավելագույն օգուտ տալ այնտեղ, որտեղ պետք եմ»,- կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է bd.nl-ը:

Share |

Լրահոս

Loading...