Օզիլը չկա Տոտենհեմի հետ հանդիպման հայտացուցակում

23:28 19.12.2018

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը չի ընդգրկվել Անգլիայի լիգայի Գավաթում «Տոտենհեմի» հետ հանդիպման հայտացուցակում:

Ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ֆուտբոլիստը չկա թիմի հայտացուցակում տեխնիկական պատճառներով:

Նոյեմբերին խաղացողը մի քանի հանդիպում է բաց թողել վնասվածքի պատճառով:

Վերջերս շատ են խոսակցությունները նաև այն մասին, որ Օզիլի և Ունայ Էմերիի հարաբերությունները սրվել են:

Share |

Լրահոս

Loading...