Ֆիլիպե Լուիսը 2019 թվականի ամռանը կարող է տեղափոխվել Յուվենտուս

16:40 20.12.2018

«Աթլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսը կարիերան կարող է շարունակել Իտալիայում:

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը», որը ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել 2019 թվականի ամռանը:

Բրազիլացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտում է ընթացիկ մրցաշրջանի վերջում:

Նշվում է, որ Ֆիլիպե Լուիսը կարող է փոխարինել Ալեքս Սանդրոյին, որն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ պաշտպանը համաձայնության չի եկել «Աթլետիկոյի» հետ նոր պայմանագրի շուրջ, իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից նա իրավունք կունենա այլ թիմերի հետ բանակցություններ վարելու:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆիլիպե Լուիսն «Աթլետիկոյի» կազմում Իսպանիայի առաջնության 13 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...