Բունդեսլիգա. Բավարիան հաղթեց և հավասարվեց Մյունխենգլադբախի Բորուսիային (տեսանյութ)

01:23 20.12.2018

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» «Ալյանց Արենա» ստադիոնում հյուրընկալեց «Լայպցիգին»: 

Խաղն ավարտվեց մյունխենյան ակումբի հաղթանակով՝ 1:0: Նիկո Կովաչի գլխավորած թիմի կազմում միակ գոլը 83-րդ րոպեին խփեց Ֆրանկ Ռիբերին, ով փոխարինման էր մտել Սերժ Գնաբրիի փոխարեն: Վերջինս փոխարինվել էր վնասվածքի պատճառով: 

Այսպիսով, այս խաղից հետո «Բավարիան» 33 միավորով հավասարվեց 2-րդ տեղը զբաղեցնող Մյունխենգլադբախի «Բորուսիային»: «Լայպցիգը» 28 միավորով 4-րդ տեղում է: 

 

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Ֆրայբուրգ»-«Հանովեր»՝ 1:1

«Մայնց»-«Այնթրախտ Ֆրանկֆուրտ»՝ 2:2

«Վերդեր»-«Հոֆենհայմ»՝ 1:1 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...