Չորս պաշտպան հայտնվել է Մոնակոյի դիտակետում

23:54 20.12.2018

Առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մոնակոն» մտադիր է ամրապնդել կենտրոնական պաշտպանի դիրքը։

Nice Matin-ին հայտնի է դարձել, որ «Մոնակոյի» ուշադրության կենտրոնում այժմ 4 թեկնածու կա՝ «Չելսիից» Գարի Կեյհիլը, «Արսենալից» Լորան Կոսյելինին, «Ֆեներբախչեից» Մարտին Շկրտելը և Պեպե Կեպլերը, ով վերջերս է հեռացել «Բեշիքթաշից»։

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Թիերի Անրին ցանկանում է իր ենթակայության տակ տեսնել փորձառու ֆուտբոլիստի, ով դրական կազդի թիմի մթնոլորտի վրա և կօգնի առաջընթաց գրանցել։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում «Մոնակոն» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնական․ Անրիի թիմը 17 խաղում 13 միավոր է վաստակել։

Share |

Լրահոս

Loading...