Ամփոփիչ մրցաշարի տնօրեն. Ֆեդերերից և Նադալից հետո դատարկություն կլինի

14:55 20.12.2018

ATP Ամփոփիչ մրցաշարի տնօրեն Ադամ Հոգը մտահոգություն է հայտնել, որ մարզաձևը զգալիորեն կտուժի, երբ իրենց կարիերան ավարտեն Ռոջեր Ֆեդերերը և Ռաֆայել Նադալը:

«Կարո՞ղ եմ ես թենիսը պատկերացնել առանց Ֆեդերերի և Նադալի: Այո: Նրանցից հետո տղամարդկանց թենիսը կփոխվի՞: Իհարկե:

Նմանատիպ իրավիճակ էր 30 տարի առաջ, երբ խոսում էինք Ջոն Մակինրոյի, Բյորն Բորգի և Ջիմի Կոնորսի մասին:

Նրանց փոխարինեցին Պիտ Սամպրասը և Անդրե Աղասին: Կարծում եմ՝ մենք պատրաստ ենք նոր ժամանակաշրջանի:

Արդեն տեսնում ենք, որ առաջընթաց են գրանցում Ստեֆանոս Ցիցիպասը, Ալեքսանդր Զվերևը, Կարեն Խաչանովը: Նրանցից մի քանի կկարողանան փոխարինել Ֆեդերերին և Նադալին:

Մենք ճիշտ ճանապարհով ենք առաջ շարժվում, բայց Ֆեդերերից և Նադալից հետո թենիսում դատարկություն կլինի: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ ներկայիս երիտասարդ թենիսիստներից շատերը կկարողանան սուպերաստղեր դառնալ»,- Հոգի խոսքը մեջբերել է Daily Express-ը:

Share |

Լրահոս

Loading...