«Յուվենտուսի» ղեկավարությունը դիտարկում է թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառելու տարբերակը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսը» հարձակվողին կարող է վաճառել 90-100 մլն եվրոյի դիմաց, որպեսզի գումարներ ստանա կազմն ուժեղացնելու համար: Թիմի նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն արգենտինացուն անձեռնմխելի չի համարում, այդ իսկ պատճառով ակումբը կարող է բաժանվել նրանից:
Դիբալան «Յուվենտուս» է տեղափոխվել 2015 թվականի ամռանը «Պալերմոյից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 40 մլն եվրո: Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը: