ՄՅՈւ-ի սկաուտները ներկա են եղել Յուվենտուս-Ռոմա խաղին

17:17 23.12.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները ներկա են եղել Իտալիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Յուվենտուս»-«Ռոմա» (1:0) հանդիպմանը:

La Gazzetta dello Sport-ին հայտնի է դարձել, որ անգլիական ակումբի ներկայացուցիչները հետևել են «Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասի խաղին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» փորձելու է ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:

Մանոլասի հրաժարագինը կազմում է 36 միլիոն եվրո: Հավանական տեղափոխության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Մանոլասի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Բավարիան»:

Հավելենք՝ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կոստաս Մանոլասը մասնակցել է 14 հանդիպման, խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...