Ռայոլան հերթական ֆուտբոլիստի գործակալ է դարձել. ՄՅՈւ-ն արդեն հետաքրքրված է նրանով

22:19 23.12.2018

Գործակալ Մինո Ռայոլան դարձել է «Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասի գործակալը: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Շիրան: 

Գործակալը հաղորդել է «Ռոմային», որ «գայլերը» պետք է երկարաձգեն Մանոլասի պայմանագրի ժամկետը: Հակառակ դեպքում ֆուտբոլիստը բանակցություններ կվարի այլ ակումբների հետ:

Հաղորդվում է, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: 

Հավելենք, որ Մանոլասի հրաժարագինը կազմում է 36 մլն եվրո: 

Share |

Լրահոս

Loading...