Վիլեմ II-ը հաղթեց Օզբիլիսի և Սոլի խփած գոլերի շնորհիվ (տեսանյութ)

21:37 23.12.2018

Հոլանդիայի առաջնության 17-րդ տուրում «Վիլեմ II»-ը հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Էմենի» դարպասը:

Տիլբուրգյան ակումբի կազմում գոլով աչքի ընկան Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Արաս Օզբիլիսը և Ֆրանսիսկո Սոլը:

Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ մտավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 86-րդ րոպեին: 

Այս հաղթանակից հետո «Վիլեմ II»-ը շրջանցեց «Էմենին» և զբաղեցրեց Հոլանդիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: 

Հավելենք, որ «Վիլեմ II»-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի գալիք տարվա հունվարի 20-ին, իսկ մրցակիցը կլինի «Բրեդան»: 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...