Ասենսիոյի գործակալը հայտնել է իր հաճախորդի որոշման մասին

00:20 24.12.2018

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի գործակալ Օրասիո Գաջիոլին մեկնաբանել է «Ինտերի» կողմից հետաքրքրվածությունն իր հաճախորդի նկատմամբ: 

«Մարկոն հպարտ է, որ այնպիսի ակումբը, ինչպիսին «Ինտերն» է, հետաքրքրվում է նրա ծառայություններով: Չգիտեմ, դա ճիշտ է, թե ոչ, սակայն հիմա նա մտադիր չէ լքել «Ռեալը»»,- Գաջիոլիի խոսքն է մեջբերում FC Inter News-ը: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ասենսիոն հետաքրքրել է «Յուվենտուսին», «Լիվերպուլին», «Չելսիին» և ՊՍԺ-ին: Հիմա ֆուտբոլիստն ապաքինվում է վնասվածքից: 

Share |

Լրահոս

Loading...