Daily Star. Արսենալի երկրպագուներն ուրախ են Մխիթարյանի վնասվածքի կապակցությամբ և սպասում են նրա հեռանալուն

19:25 24.12.2018

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է:

Ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ: Այդ առիթով «Արսենալի» որոշ երկրպագուներ շտապել են ցույց տալ իրենց ուրախությունը թվիթերյան միկրոբլոգում` գրառումներ կատարելով: 

Ինչպես գրում է Daily Star-ը, երկրպագուները պահանջում են «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայի Էմերիից փնտրել նոր եզրային կիսապաշտպանի, որը կկարողանա փոխարինել Հենրիխ Մխիթարյանին: 

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն անկայուն խաղ է ցուցադրում, ինչի պատճառով որոշ երկրպագուներ պարբերաբար իրենց դժգոհությունն են արտահայտում: 

«Մխիթարյանը շարքից դուրս է մնացել 6 շաբաթով: Ծննդյան տոների լավագույն նվերս»

Երկրպագուներից մեկը նշել է, որ Մխիթարյանի վնասվածքը թիմին նոր եզրային կիսապաշտպան փնտրելու լավ առիթ է հանդիսանում:

««Արսենալի» իսկական երկրպագուն նման իրավիճակում չի ուրախանում: Հավատացե՛ք ինձ: Նա 4 գոլ է խփել ընթացիկ մրցաշրջանում, իսկ դա վատ չէ» 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...