Չիլիչ. Ֆեդերերը պետք է շնորհակալ լինի կնոջս

17:45 24.12.2018

Աշխարհի 7-րդ ռակետ Մարին Չիլիչը պատմել է նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ համատեղ մարզումների մասին: Այդ մարզումներից մեկ ամիս անց Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակչում Չիլիչը պարտվեց Ֆեդերերին:

«2017 թվականի մրցաշրջանի ավարտից հետո ես և կինս մեկնեցինք Մալդիվներ, որտեղ պարբերաբար թենիս էինք խաղում:

Մի անգամ Կրիստինան ասաց ինձ. «Մենք ամեն օր կմարզվենք այստեղ: Դու ինձ թենիս խաղալ կսովորեցնես»:

Այդ խոսակցությունից մի քանի օր անց ինձ զանգահարեց Ֆեդերերը, ով ևս Մալդիվներում էր: Նա առաջարկեց միասին մարզվել: Մարզումը բավականին դյուրին էր, բայցև հետաքրքիր, քանի որ մենք անտառում էինք խաղում:

Հաջորդ օրը Ռոջերը կրկին զանգահարեց և խնդրեց ևս մեկ մարզում անցկացնել: Կինս այդ ժամանակ ասաց Ռոջերին. «Սա պետք է ինձ համար նախամրցաշրջանային փուլ լինի: Քո կարիերայի ավարտին շատ չի մնացել, իսկ իմը դեռ նոր է սկսվում»: Ռոջերը պատասխանեց, որ ինձ կնախապատրաստի կնոջս հետ մարզումներին:

Կարծում եմ՝ Ռոջերը պետք է շնորհակալ լինի կնոջս, որ թույլ տվեց միասին մարզվել, և այդ մարզումները հիմք դրեցին Ֆեդերերի՝ Ավստրալիայում հիանալի ելույթներին»,- Չիլիչի խոսքերը մեջբերել է The Players Tribune պարբերականը:

Share |

Լրահոս

Loading...