Մխիթարյանը շարքից դուրս է մնացել երկար ժամանակով

18:40 24.12.2018

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է: 

Ինչպես տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը, լիարժեք ապաքինման համար հայ ֆուտբոլիստից կպահանջվի 6 շաբաթ: 

Հիշեցնենք, որ բժշկական հետազոտություններից պարզ էր դարձել, որ հայ ֆուտբոլիստի մոտ աջ ոտքի կոճի հետ կապված խնդիրներ կան:

Հավելենք, որ «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում կհանդիպի «Բրայթոնին»: Խաղը կկայանա դեկտեմբերի 26-ին: 

Share |

Լրահոս

Loading...