Նադալը ներկայացրել է 2019 թվականի իր խաղացանկը

22:19 24.12.2018

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հրապարակել է այն մրցաշարերի ցանկը, որոնց մասնակցելու է 2019 թվականի ընթացքում։

Ավարտված մրցաշրջանում վնասվածքների պատճառով Նադալը բաց թողեց Բրիսբենի, Ակապուլկոյի, Ինդիան-Ուելսի, Մայամիի, Ցինցինատիի, Պեկինի, Շանհայի, Փարիզի մրցաշարերը և չմասնակցեց ATP Ամփոփիչ մրցաշարին։

Նոր մրցաշրջանում Նադալը որոշել է նվազեցնել ծանրաբեռնվածությունը և ավելի քիչ մրցաշարերի մասնակցել։ 32-ամյա թենիսիստն արդեն այս շաբաթ կմասնակցի Աբու-Դաբիի ցուցադրական մրցաշարին, որտեղ իր համար մեկնարկային խաղում կմրցի Կևին Անդրեսոն-Չխուն Հյոն զույգի հաղթողի հետ։

2019 թվականին Նադալը կմասնակցի հետևյալ մրցաշարին՝ Աբու-Դաբի (ցուցադրական), Բրիսբեն, Սիդնեյ (ցուցադրական), Australian Open, Ակապուլկո, Ինդիան-Ուելս, Մայամի, Մոնտե-Կառլո, Բարսելոնա, Մադրիդ, Հռոմ, «Ռոլան Գարոս», Ուիմբլդոն, Մոնրեալ, Ցինցինատի, US Open, Լեյվերի գավաթ (ցուցադրական), Շանհայ, Փարիզ, ATP Ամփոփիչ մրցաշար, Դևիսի գավաթի եզրափակիչ։

Share |

Լրահոս

Loading...